«Շերեմետևո» օդանավակայանի «Մոսկվա-Երևան» չվերթի ընդհատումից հետո 28 ուղևոր հրաժարվել է թռիչքից (տեսանյութ)

ՌԴ-ու ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ «Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, նշելով, որ «օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։

Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ»։

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, Բոինգ 737-ը թռիչքն ընդհատել է օդաչուական խցիկում ծխի ազդանշանը միանալուց հետո։ Փրկարար ծառայության տվյալներով` ծխի ազդանշանը միացել է ինքնաթիռը դեպի թռիչքուղի հասնելու սահմանին։

Օդանավը դադարեցրել է շարժումը, իսկ ուղևորներին սկսել են տարհանել փչովի տրապներով։ Տուժել է 8 մարդ, երկուսը հոսպիտալացվել են։ Ինչպես հայտնել է օդանավակայանի հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Աննա Զախարենկովան, 5 ուղևորների վնասվածքները միջին ծանրության են։ Նա նաև տեղեկացրել է, օր օդանավում կրակ չի բռնկվել։ Ինքնաթիռի մեջ եղել են 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամներ։ Ուղևորափոխադրողի խոսքով` թռիչքը դադարեցնելու և ուղևորների տարհանման պատճառը սրահում տարօրինակ հոտի առկայությունն է եղել։

Ավիաընկերությունը պահուստային օդանավով կազմակերպել ուղևորների փոխադրումը Երևան։ 28 ուղևոր հրաժարվել է թռիչքից։

Ռոսավիացիան հատուկ հանձնաժողով է ձևավորել, բացահայտելու համար Մոսկվա-Երևան չվերթի հետ կապված միջադեպը։ Գերատեսչությունում օդանավի անձնակազմի գործողությունները ստեղծված իրավիճակում անվանել են հիմնավորված։