ՄԻՊ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջևան՝ կապված ստեղծված իրավիճակի հետ

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք՝ կապված ստեղծված իրավիճակի հետ:

ՄԻՊ գրասենյակի տեղեկացմամբ, գործուղումը պայմանավորված է տեղում իրավիճակին ծանոթանալու և մարդու իրավունքների երաշխավորումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Երեկ ողջ գիշեր, Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ, իրականացվել է իրավիճակի ուսումնասիրություն, քննարկվել են թեժ գծին ստացվող բողոքները, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն:

Ցանկացած հարց պետք է լուծում ստանա իրավունքի գերակայության հիման վրա՝ համերաշխության և որևէ տեսակի բռնության բացառման պայմաններում:

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կշարունակվեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քայլերը։