Եկեղեցում տղամարդուն տեր և կնոջը հնազանդ հռչակելը սրանք կարող են որակել կնոջ իրավունքների ոտնահարում

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման կողմնակիցները սկսել են իրար հերթ չտալով, միգուցե նոր դրամաշնորհներ ստանալու նպատակով,խոսել դրա վավերացման անհրաժեշտության մասին: Ասել ու ասում եմ՝ այդ խայտառակ կոնվենցիայի վավերացումը ուղիղ հարված է մեր ազգային ու հոգևոր արժեքներին: Նույնիսկ Մեծ Բրիտանիայի ու Չեխիայի նման երկրները դա չեն վավերացրել: Հատկանշական է, որ Բոլթոնը Փաշինյանի լռության պայմաններում առաջարկում էր մեզ հրաժարվել պատմական կաղապարներից ,ապա այս կոնվենցիայում խոսվում է կանանց և տղամարդկանց սոցիալական և մշակութային կանոնների փոփոխման անհրաժեշտության մասին, որոնք հիմնված են ազգային ավանդույթների և սովորույթների վրա: Այսինքն շատ հնարավոր է եկեղեցում տղամարդու`տեր, իսկ կնոջ հնազանդ հռչակելը սրանք որակեն որպես կնոջ իրավունքների ոտնահարում ու սոցիալական անլիարժեքություն: Թան էլ չէ, փրթած մածուն…

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Եկեղեցում տղամարդու տեր և կնոջ հնազանդ հռչակելը սրանք կարող են որակել կնոջ իրավունքների ոտնահարում Ստամբուլյան…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Понедельник, 15 июля 2019 г.