Ամուլսարի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՄԻՊ ուշադրության կենտրոնում

Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացրել է ՄԻՊ գրասենյակը։

«Վաղ առավոտից Պաշտպանի ներկայացուցիչները կապի մեջ են Ոստիկանության հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր գործողությունները»,- գրված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ բնապահպան-ակտիվիստ Շահանե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար թարմացվող տեղեկություններ https://www.facebook.com/shahane.khachatryan/posts/2440443502682370 էր հաղորդել Ամուլսարի ծուրջ ծավալվող իրադարձությունների մասին,  նշելով, որ ոստիկաններն փորձում են ձերբակալել տեղացիներին և Ամուլսարի պաշտպաններին։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ,  ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հուլիսի 13-ին  քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական ապրանքագիտական,  նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք։ Սակայն քաղաքացիներն արգելել են խմբի մուտքը հանքի տարածք:

Փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար նախաքննական մարմինը դիմել է  ոստիկանությանը՝ ապահովել խմբի անարգել մուտքը հանքի տարածք։

Ամուլսարի տարածքում քննչական գործողությունների իրականացմանը խոչընդոտելու պատճառով քաղաքացիներ են բերման ենթարկվել: