Հրդեհ Երևանի բուսաբանական այգում․ լրացված (տեսանյութ)

ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:33-ին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 13-ին, ժամը 10:18-ին Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել: