Հրդեհ Երևանի բուսաբանական այգում

Հուլիսի 13-ին, ժամը 10:18-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: