Արման Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 11-ին հրամանագիր է ստորագրել դիվանագետ Արման Կիրակոսյանին հետմահու Պատվո շքանշանով պարգևատրելու մասին։

Այս մասին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար Արման Ջոնի Կիրակոսյանին հետմահու պարգևատրել Պատվո շքանշանով»,- գրված է ՀՀ նախագահի հրամանագրում։