Դոնալդ Տուսկի հայաստանյան այցի տպավորությունները (լուսանկարներ)

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայաստանյան այցի տպավորությունների մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, Նորատուսի խաչքարերի համալիրում արված լուսանկարը տեղադրելով դիմապատին։

«Հայաստանը եվրոպական ընտանիքի և մշակույթի անբաժանելի մասն է: Անկեղծ մարդկանց վայր, որոնց համար ազատությունն արժեք է: Սևանավանքը հուշարձան է, որը փաստում է Հայաստանի հազարամյա ազդեցությունը եվրոպական մշակույթի վրա»,- գրել է նա: