ԵՄ-ը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի

Միջերկրական ծովի արևելյան՝ Կիպրոսի ջրերում Թուրքիայի հորատման աշխատանքների պատճառով խորանում է Թուրքիայի-ԵՄ ճգնաժամը: Ըստ բրիտանական հեղինակավոր Reuters գործակալության,  Բրյուսելը ծրագրում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Պատժամիջոցները կներառեն բարձր մակարդակի հանդիպումների և Թուրքիա-ԵՄ Բազմակողմանի ավիացիոն համաձայնագրի չեղարկումը:

Նախատեսվում է կտրել նաև ԵՄ անդամակցության գործընթացի շրջանակում Թուրքիային տրվող ֆինանսական օգնությունը․ այդ նպատակով Եվրոպական ներդրումային բանկից պահանջվել է ստուգել դրամական ֆոնդերը: