ԵՄ-ը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի
Միջերկրական ծովի արևելյան՝ Կիպրոսի ջրերում Թուրքիայի հորատման աշխատանքների պատճառով խորանում է Թուրքիայի-ԵՄ ճգնաժամը: Ըստ բրիտանական հեղինակավոր Reuters գործակալության, Բրյուսելը ծրագրում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Պատժամիջոցները կներառեն բարձր մակարդակի հանդիպումների և Թուրքիա-ԵՄ Բազմակողմանի ավիացիոն համաձայնագրի չեղարկումը:
Նախատեսվում է կտրել նաև ԵՄ անդամակցության գործընթացի շրջանակում Թուրքիային տրվող ֆինանսական օգնությունը․ այդ նպատակով Եվրոպական ներդրումային բանկից պահանջվել է ստուգել դրամական ֆոնդերը: