Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին նվիրված համերգ ԱԺ այգում

ՀՀ Ազգային ժողովը և Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2019» ծրագրի շրջանակում հուլիսի 12-ին` ժամը 20:30-ին, սիրով հրավիրում են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի այգի` ներկա գտնվելու «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգին:

ՀՀ ԱԺ լրատվական  ծառայության տեղեկացմամբ, «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ հանդես կգան հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ներկայացնող համերգային ծրագրով, որի ընթացքում առաջին անգամ կհնչի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Երևան» ստեղծագործությունը:

Համերգը նվիրվում է Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին: