Հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ը հայտարարություն է տարածել՝ ջրամատակարարման գրաֆիկի խախտումների հետ կապված։ Հայտարարության մեջ մասնավորապես գրված է․«Ինչպես հայտնի է, վերջին ժամերին Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ բլոկի վրա առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի հետևանքով դադարեցվել է նաև «Վեոլիա Ջուր» ընկերության համակարգի պոմպակայանների աշխատանքը:

Հաշվի առնելով այն, որ ջրի զգալի մասը տրվում է սպառողներին պոմպակայանների միջոցով, դա չէր կարող չանդրադառնալ նաև ջրամատակարարման կայունության վրա։

«Վեոլիա Ջուրը» ներկայումս ձեռնարկում է միջոցներ՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ վերաբաշխման միջոցով նվազագույնի հասցնել սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունները»։