Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը կասեցվել է հոսանքի ընդհատման պատճառով

Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։

Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղևորները տարհանվել են։

Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչև հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի: