Արտակ Զաքարյանն Արցախում ընդլայնում է ֆերմերային տնտեսությունը

Առօրյան դասական ֆերմերի հագուստով անցկացնող այս գեղեցկուհին Լատվիայի խոշոր տոհմային անասնաբուծական տնտեսություններից մեկի սեփականատերն է։ Գեղեցկության ցանկացած մրցույթում, նա առնվազն երկրորդ մրցանակ կշահեր։ Սակայն Դացեն իր ամուսնու և ևս երեք աշխատակիցների հետ միասին, ինչպես հին այնպես էլ նորակառույց իրենց ֆերմաներում խնամում են մի քանի հազար գլխաքանակով տոհմային խոշոր եղջերավոր ցեղատեսակներ։ Ծանոթանալով այս երիտասարդ կնոջ ու իր ընտանիքի վերջին տարիների գործունեությանը՝ ակամայից հարգանքով ես լցվում սեփական աշխատանքով մեծ հաջողությունների հասած մարդկանց նկատմամբ։ Սկսել են փոքր ծավալից և 8 տարում հասել են խոշոր հաջողությունների։ Մերոնց նման գյուղատնտեսական վարկերով երեխեքին iPhone չեն գնել, անիմաստ, ոչինչ չտվող կոոպերատիվ բուհերում ձևական դիպլոմի համար ուսման վարձ չեն մուծել, և ամենակարևորը՝ գյուղամեջում պարապ չեն նստել սպասել նպաստին։ Բոլոր վարկերը մինչև վերջ օգտագործել են նպատակային ու աշխատում են անընդմեջ։ Եվ ոչ թե իրենք են «թաքնվում վարկերից», այլ վարկատուներն են ընկած իրենց հետևից՝ նոր վարկ տալու համար։

Վերջին երկու օրերին Սանդա Բոսկուտեի և Դեյվիս Կրեզինսի հետ ուսումնասիրում էինք Լատվիայի և Էստոնիայի տոհմային տնտեսությունները։ Նախատեսում ենք աշնանը դրանցից մի ոչ փոքր խմբաքանակ տեղափոխել Արցախ՝ այդ նպատակով կառուցված ֆերմայում «մշտական բնակության»։

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Առօրյան դասական Ֆերմերի հագուստով անցկացնող այս գեղեցկուհին Լատվիայի խոշոր տոհմային անասնաբուծական տնտեսություններից…

Опубликовано Artak Zakaryan Среда, 10 июля 2019 г.