Թուրքի և ազերիների հետ «եղբայրություն» խաղացողները

Դե ինչ, կարծում եմ, որ այս խառը իրավիճակների մեջ սպասելիորեն ակտիվանալու են հազար ու մի սուտի «խաղաղասեր» գրանտակերներ՝ իրենց ապազգային օրակարգերով։ Այնպես չէ, որ թուրքի և ազերիների հետ «եղբայրություն» խաղացողները երեկ են սկսել իրենց գործունեությունը ծավալել Հայաստանում։ Ես կարող եմ միայն հավատացնել, որ երկարաժամկետ կտրվածքով (50-100 տարի) խաղաղասեր օրակարգ թուրքերի և ազերիների հետ հնարավոր չէ ձևավորել, քանզի մեզ հետ ունեցած իրենց խնդիրները ունեն շատ խորքային ազգային և աշխարհաքաղաքական հակահայկական հիմք։ Միակ տարբերակը դրանց հետ ապրել խաղաղության պայմաններում, դա միայն և միայն հայկական կողմի պատրաստակամությունն է և հնարավորությունը մահացու հակահարվածի։ Այ երբ դրանք համոզված կլինեն, որ հայկական կողմը իզորու է ոչ համաչափ պատասխանել յուրաքանչյուր ռազմական և դիվանագիտական հարվածի, այդ պահից էլ դրանց հետ հնարավոր կլինի ինչ-որ մի զրույց տանել։ Մնացածը պարզապես ապազգային գրանտակերների խաղեր են:

ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Դե ինչ, կարծում եմ, որ այս խառը իրավիճակների մեջ սպասելիորեն ակտիվանալու են հազար ու մի սուտի "խաղաղասեր" գրանտակերներ՝…

Опубликовано Arman Abovyan Вторник, 9 июля 2019 г.