Անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ

4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների դաշտային վարժվածության ու գործողությունների ներդաշնակման մակարդակը կատարելագործելու, անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններն ամրապնդելու նպատակով հուլիսի 8-ին անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ։ Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը։