ՀՀ և Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային կառույցներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր

Հուլիսի 9-ին ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Իվիցա Դաչիչի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տեղեկացմամբ, կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր՝ ուղենշելով քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք առաջիկա քայլերը:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև միջազգային կառույցներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ խնդիրներ:

Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, մտքեր փոխանակել Կազմակերպության գործունեության և դրա շրջանակներում համագործակցության շուրջ: