Հայաստանի «մարգարիտը» ճահճացման սպառնալիքի առջև. BBC-ն անդրադարձել է Սևանա լճի վիճակին

Բրիտանական BBCանդրադարձել է Հայաստանի «մարգարիտի»՝ Սևանա լճի ճահճացման  սպառնալիքին:

«Հայ բնապահպաններն ահազանգում են, որ երկրի ամենամեծ լճին լուրջ վտանգ է սպառնում: Այն կրկին ծաղկում է: Եթե ​​երկրի իշխանությունները քայլեր չձեռնարկեն, ապա լիճը կվերածվի ճահճի,- նշված է հոդվածում:- Բնապահպաններին մտահոգող մեկ այլ հարց էլ կա՝ լճի ջրի մակարդակի կտրուկ նվազումը»: