Սամվել Բաբայան, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, Ստամբուլյան կոնվենցիա․ ո՞րն է ավելի վտանգավոր (տեսանյութ)

Այսօր Արցախի Հանրապետության ԱԱԾ-ը հայտարարություն է տարածել,  որտեղ մասնավորապես նշված է․ «Արցախի Հանրապետության տեղեկատվական որոշ տիրույթներում արդեն իսկ այսօր տեղ գտած մի շարք բացասական երևույթներ, ինչպիսիք են բռնության, սպառնալիքների կոչերը, վարկաբեկիչ նյութերի տարածումը, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բնակչության որոշ խմբերի միջև ատելության, թշնամանքի  և անհանդուրժողականության մթնոլորտ են ձևավորում, ինչն իր հերթին կարող է սպառնալիք դառնալ Արցախի Հանրապետության անվտանգությանը»։

Որո՞նք են այն պատճառները, որ հիմք են դարձել հայտարարության համար։

ՀՀ նախագահի նստավայրը իրո՞ք դարձել է զվարճանքի վայր, ինչո՞ւ են իշխանությունները փորձում վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, որը իրապես սպառնալիք է հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների ավանդական ընտանեկան ավանդույթների, հոգևոր-ազգային արժեհամակարգի և քրիստոնեական  բարոյականության համար։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում