Հայաստանի քաղաքացիներին պարտադրելու են ընտրել իրենց սեռը (տեսանյութ)

Ի՞նչ վտանգներ կան Ստամբուլյան կոնվենցիայում, որը Հայաստանի կառավարությունը պատրաստվում է վավերացնել մոտ ապագայում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն անդրադառնալով այս թեմային՝ ասաց, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պնդում է, թե կոնվենցիայում Հայաստանի համար որևէ սպառնալիք չկա, այնինչ այդ սպառնալիքները շարադրված են մի շարք հոդվածներում։ Օրինակ՝ կոնվենցիայի 12-րդ հոդվածում հստակ նշված է, որ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որ արմատախիլ արվեն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման կաղապարի վրա։

Այդ հոդվածը, ըստ Հայկ Այվազյանի, մարտահրավեր է մեր ընտանեկան արժեքների համար, քանի որ ԵՄ չափորոշիչներով կանանց և տղամարդկանց ավանդական դերերն ընտանիքում և իրենց կենսաբանական սեռին առնչվող վարքը կարծրատիպ են համարվում։

Մանրամասները՝ տեսանյութում