Իրանն սկսել է ուրանի հարստացման գործընթացը

Իրանն սկսել է ուրանի հարստացման գործընթացը միջուկային պայմանագրով սահմանված 3,67 տոկոսից բարձր մակարդակով: IRNA գործակալության տեղեկացմամբ, այս մասին ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին:

«Այսօր մենք գերազանցել ենք ուրանի հարստացման 3,67 տոկոսը»,- ասել է  Կամալվանդին:

Նշենք, որ երեկ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանը սկսում է ուրանի հարստացումը:

Միևնույն ժամանակ, Թեհրանը միջուկային համաձայնագրի երկրներին 60 օր է տվել՝ համաձայնագրի վերաբերյալ Իրանի պահանջների շուրջ որոշում կայացնելու համար: «Եթե այս հնարավարությունները չօգտագործվեն, որևէ մեկը չի կասկածի մեր վճռականության մեջ, որ մեր պարտավորությունների կրճատումը կշարունակվի 60 օրվա ընթացքում», – նշել  է  Արաղչին: