Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է մրցույթ Վեհարանի նորոգված շենքի նախասրահի նկարազարդման համար

Մրցույթ N 1

Մրցույթ Վեհարանի նորոգված շենքի նախասրահի նկարազարդման համար «Հայոց մեծ դարձը» թեմայով.

  1. Նկարը պետք է ստեղծել ռեալիստական գեղանկարչության սկզբունքների համաձայն.
  2. Իրադարձությունը ներկայացնել Արածանի գետի ափին՝ ըստ Ագաթանգեղոսի նկարագրության («Ագաթանգեղոս Հայոց պատմություն», Երևան, 1983, էջ 415-427).
  3. Սբ Գրիգոր Լուսավորչին և Սբ Տրդատ արքային, պետական ավագանուն, զորականներին, հոգևորականությանն ու ժողովրդին պատկերել Դ դարին բնորոշ զգեստավորմամբ.
    • Սբ Գրիգոր Լուսավորչին կարելի է պատկերել նաև այսօր կիրառվող Հայրապետական զգեստավորմամբ.
  1. Տեսարանի մեջ պատկերել թագավորական և եկեղեցական նշանակները.
  2. Նկարի վերին հատվածը պետք է լինի կիսաշրջանաձև, բարձրությունը՝ 315 սմ, լայնությունը՝ 200 սմ, կատարված յուղաներկով, կտավի վրա.
  3. Էսքիզը (կամ էսքիզները) պետք է լինի 70ճ50 սմ․
  4. Էսքիզները ներկայացնել գույնով (ըստ ցանկության՝ յուղաներկով, ջրաներկով, ակրիլով և այլ նյութերով, կարելի է նաև խառը տեխնիկայով).
  5. Էսքիզների մրցույթի վերջնաժամկետն է 01 հոկտեմբեր, 2019 թ.
  6. Էսքիզները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Թանգարանների գրասենյակ (010/517-234).
  7. Էսքիզների հետ ներկայացնել ծածկագրի ծրար 5 նիշով: Փակ ծրարի մեջ նշել հեղինակի անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե: Նույն ծածկագիրը նշվի էսքիզի կամ էսքիզների վրա.
  8. Էսքիզի (կամ էսքիզների) համար հայտարարված մրցույթը շահող հեղինակը ստանում է իրականացման իրավունք: Ավարտուն աշխատանքի համար կվճարվի 5 000 000 դրամ (ներառյալ հարկերը).
  9. Մրցույթը շահած հեղինակի հետ կկնքվի պայմանագիր, որից հետո հեղինակը նախատեսված գումարից կստանա 20% կանխավճար.
  10. Ավարտուն աշխատանքի վերջնաժամկետը՝ 10 ապրիլ, 2020թ.

Մրցույթ N 2

Մրցույթ Վեհարանի նորոգված շենքի նախասրահի նկարազարդման համար ,Տեսիլք Լուսավորչիե թեմայով.

  1. Նկարը պետք է ստեղծել ռեալիստական գեղանկարչության սկզբունքների համաձայն.
  2. Տեսիլքը ներկայացնել գիշերվա մթության մեջ՝ Վաղարշապատում, թագավորական պալատի մերձակայքում՝ ըստ Ագաթանգեղոսի նկարագրության («Ագաթանգեղոս Հայոց պատմություն», Երևան, 1983, էջ 463-467).
  3. Սբ Գրիգոր Լուսավորչին պատկերել Դ. դարին բնորոշ զգեստավորմամբ (առանց ծիսական հանդերձանքի).
  4. Տեր Հիսուս Քրիստիոսին պատկերել՝ հայրենի հողին կանգնած և ձեռքին լուսաճառագ ուռը, Երկինքը բացյալ՝ Հայր Աստծո և Սուրբ Հոգու խորհրդանշական պատկերների (Է և աղավնի) երևմամբ.
  5. Մայր Տաճարը և մյուս եկեղեցիները (Սբ Հռիփսիմե, Սբ Գայանե, Սբ Շողակաթ) ներկայացնել այսօրվա ճարտարապետական տեսքով և լուսեղեն գծագրությամբ.
  6. Նկարի վերին հատվածը պետք է լինի կիսաշրջանաձև, բարձրությունը՝ 315 սմ, լայնությունը՝ 200 սմ, կատարված յուղաներկով, կտավի վրա.
  7. Էսքիզը (կամ էսքիզները) պետք է լինի 70ճ50 սմ.
  8. Էսքիզները ներկայացնել գույնով (ըստ ցանկության՝ յուղաներկով, ջրաներկով, ակրիլով և այլ նյութերով, կարելի է նաև խառը տեխնիկայով).
  9. Էսքիզների մրցույթի վերջնաժամկետն է 01 հոկտեմբեր, 2019 թ.
  10. Էսքիզները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Թանգարանների գրասենյակ (010/517-234).
  11. Էսքիզների հետ ներկայացնել ծածկագրի ծրար 5 նիշով: Փակ ծրարի մեջ նշել հեղինակի անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե: Նույն ծածկագիրը նշվի էսքիզի կամ էսքիզների վրա.
  12. Էսքիզի (կամ էսքիզների) համար հայտարարված մրցույթը շահող հեղինակը ստանում է իրականացման իրավունք: Ավարտուն աշխատանքի համար կվճարվի 5 000 000 դրամ (ներառյալ հարկերը).
  13. Մրցույթը շահած հեղինակի հետ կկնքվի պայմանագիր, որից հետո հեղինակը նախատեսված գումարից կստանա 20% կանխավճար.
  14. Ավարտուն աշխատանքի վերջնաժամկետը՝ 10 ապրիլ, 2020 թ.:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգ