Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը

Այսօր ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը հանդիպել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերը և կատարված բարեփոխումները՝ նշելով, որ ՀՀ հետ փոխհամագործակցությունը նպաստում է ոլորտի զարգացմանը և առկա խնդիրների արդյունավետ լուծմանը:

Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկուստեք կարևորվել է համագործակցության բարձր մակարդակի ապահովումը:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Կամո Քոչարյանը:

ԱՀ արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջից