ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

ԱՀ նախագահականի տեղեկացմամբ, քննարկվել են տարբեր ոլորտներում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է ՀՀ և ԱՀ կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։