Մարտական հրաձգություն «Բաղրամյան» զորավարժարանում

Հուլիսի 2-ին «Բաղրամյան» զորավարժարանում 5-րդ զորամիավորման N զորամասն անցկացրել է մարտկոցի կազմով մարտական հրաձգություն Դ-30 հրանոթներից:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները, խոցվել են բոլոր նշանակետերը: Անձնակազմի գործողությունները գնահատվել են «գերազանց»։

Ամփոփելով մարտական հրաձգության արդյունքները`զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը շնորհակալություն է հայտնել լավագույն զինծառայողներին։