ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ

Հուլիսի 4-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Արցախ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության  լրատվական ծառայությունը։

Նախարարը հանդիպումներ կունենա Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության ներկայացուցիչների, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք․ Մարտիրոսյանի հետ: