Ավագանին պետք է համախմբվի և զբաղվի երևանցիների խնդիրներով, ոչ թե աղմկի և գործ չանի (տեսանյութ)

Օրերս Երևանի ավագանին ավարտեց հերթական՝ երկրորդ նստաշրջանը՝ մեկնելով ամառային արձակուրդի։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի տաղավարում ասաց, որ իրականում ավագանին շարունակելու է աշխատել, պարզապես նիստերն ամառվա ընթացքում չեն կայանա։ Սակայն ավագանու անդամները կշարունակեն զբաղվել մայրաքաղաքի խնդիրներով՝ արձագանքելով բնակիչների ահազանգերին ու մտահոգություններին։

Անի Խաչատրյանի ներկայացմամբ՝ ավագանին նախքան արձակուրդ գնալը մի քանի ծրագրեր է միայն կյանքի կոչել՝ հավանություն տալով դրանց, և բոլոր նախաձեռնություններն էլ «Լույս» խմբակցությանն են եղել։ Իսկ «Իմ քայլը» խմբակցության 57 հոգանոց թիմը ոչ առաջարկ է արել և ոչ էլ լծվել է լուրջ ծրագրեր կյանքի կոչելու գործին, այնինչ մայրաքաղաքում կարևոր խնդիրները դեռ արդիական են՝ աղբահանությունը, հասարակական ոչ պատշաճ տրանսպորտը, թափառող շները և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում