Ֆրանսիան երբեք Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել էր, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրների, միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտավորությունները և Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Ադրբեջանը պատրաստվում է Ֆրանսիայից զենք գնել:

«Մեր ուշադրության կենտոնում են Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները, հատկապես դրանց ռազմաարդյուանբերական մասը: Դեռևս փետրվարին CCAF-ի կազմակերպած միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել էր, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրների, միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտավորությունները և Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում: Կարևոր է, որ Ֆրանսիան իսկապես հետամուտ լինի այս հարցում և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանի ռազմական բալանսը, կայունությունը և խաղաղությունը»,- ընդգծեց Նաղդալյանը: