Փորձարկվել է ռուսական ՀՀՊ համակարգի նոր հրթիռ (տեսանյութ)

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Ղազախստանում Սարի Շագան մարզահրաձգարանում ՀՀՊ համակարգի նոր հրթիռի փորձարկման մասին։

Կադրերում երևում է, թե ինչպես է հրթիռն օդ բարձրանում՝ հետևից կրակի և ծխի սյուն թողնելով։

ՌԴ ՊՆ տեղեկացմամբ, միջոցառման ժամանակ Օդատիեզերական ուժերի հակաօդային  և հակահրթիռային պաշտպանության զորքերի հրամանատարության ներկայացուցիչ Պավել Կուզմինը հայտարարել է․ «ՀՀՊ համակարգի նոր հակահրթիռը  փորձարկումներից հետո հուսալիորեն հաստատեց իր բնութագրերը և հաջողությամբ լուծեց խնդիրը՝ ճշգրտությամբ հարվածելով պայմանական թիրախին»։

Հակահրթիռային պաշտպանության համակարգը ներառված է Օդատիեզերական ուժերի կազմում և նախատեսված է օդատիեզերական հարձակման միջոցների հարվածներից պաշտպանվելու համար։