Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների հետ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, քննարկվել են Արցախում առողջապահության զարգացման, այս ոլորտում Հայաստանի և Սփյուռքի հետ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Նշանակալի այս միջոցառման մեկնարկն Արցախում նախագահը համարել է խորհրդանշական և կարևոր իրադարձություն մեր հանրապետության կյանքում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: