«Վերելք»․ Մեր ընտրանին դարեր շարունակ ոչնչացվել է, հյուրը՝ Թորոս Ալեքսանյան (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հյուր, «Դաշինք» ՀԿ նախագահ Թորոս Ալեքսանյանն այն կարծիքին է, որ հնում հայ ժողովուրդը բաղկացած էր երեք շերտից, ամենավերևում ընտրանին էր։ Օտարի լծի տակ գտնվելով, դարեր շարունակ նպատակային կերպով ոչնչացվել է այդ շերտը՝ ժողովրդին զրկելով իմաստուն առաջնորդներից։ Դրա հետևանքով ստորին շերտն ակտիվացել է, ցածր մշակույթ և հարմարվողականություն ներարկել հայությանը։ Ներկայում ստեղծված իրավիճակից ելքը ընտրանու կայացմանը նպաստելն է, որն ազգին կառաջնորդի ճիշտ ուղիով։
Թորոս Ալեքսանյանն անդրադառնում է հայության հին շրջանի պատմությանը, երբ ընտրանին իր տեղում էր, և մեր ժողովուրդն առանձնահատուկ տեղ և դեր ուներ աշխարհում։
Մանրամասները՝ տեսանյութում