Ադրբեջանի տարածքում ծագած հրդեհից Հադրութում 20 հա գարու դաշտեր են ոչնչացել

Ս.թ.հունիսի 29-ին ԱՀ ոստիկանության քննչական վարչությունից գրություն է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ հունիսի 24-ին, Արցախի ԱԻՊԾ-ում ԱՀ քր. օր-ի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված համապատասխան քրեական գործով պարզվել է, որ 2019թ. հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքում ծագած հրդեհի տարածման հետևանքով, այրվել է ԱՀ Հադրութի շրջանի վարչական տարածքներից մեկի տեղամասում Հադրութ քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված Ս.Պ․-ի կողմից վարձակալված 5 հա չափով գարու դաշտ՝ վերջինիս պատճառելով 760 000 դրամի նյութական վնաս:

Արցախի ոստիկանությունից տեղեկացրել են, որ 2019թ. հունիսի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքում ծագած հրդեհի տարածման հետևանքով այրվել է Հադրութի շրջանի բնակիչներ՝ 1970թ. ծնված Վ. Ա․-ի մշակած 15 հա, 1979թ. ծնված Վ. Գ․-ի մշակած 11 հա, 1968թ. ծնված Է. Մ․-ի մշակած 10 հա, 1981թ. ծնված Ա. Գ․-ի մշակած 5 հա գարու դաշտերը, ինչպես նաև ԱՀ Մարտունու շրջանի բնակիչ, 1963թ. ծնված Վ. Ա․-ի մշակած 7 հա ցորենի դաշտը, պատճառելով համապատասխանաբար 2 565 000, 1 691 000, 1 710 000, 855 000 և 1 680 000 դրամի համարժեք նյութական վնաս:

Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: