Հինգ ոսկի, երեք արծաթ, երեք բրոնզ. Հայաստանի մարզիկների «ավարը» Եվրոպական խաղերում

Մինսկում ավարտվել են երկրորդ Եվրոպական խաղերը, որին 15 մարզաձևերով մասնակցել են 43 երկրի 4000 մարզիկ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, Եվրոպական խաղերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են  37 մարզիկներ 9 մարզաձևերում: Մեր մարզիկները նվաճել են 11 մեդալ, այդ թվում` 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե:

Մասնավորապես ոսկե մեդալ են նվաճել`

Տիգրան Կիրակոսյանը (սամբո)

Արթուր Հովհաննիսյանը (բռնցքամարտ)

Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ)

Արթուր Ալեքսանյանը (ըմբշամարտ)

Արթուր Դավթյանը  (մարմնամարզություն)։

Արծաթե մեդալ`

Կարապետ Չալյանը (ըմբշամարտ)

Վահագն Դավթյանը (մարմնամարզություն)

Դավիթ Գրիգորյանը (սամբո)։

Բրոնզե մեդալ`

Արսեն Ղազարյանը (սամբո)

Գոռ Ներսեսյանը (բռնցքամարտ)

Կարեն Տոնականյանը (բռնցքամարտ):

Մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 11-րդ տեղը: Մինսկի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած փակման հանդիսավոր արարողության ժամանակ  Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն է եղել, որը դարձել է  Եվրոպական խաղերի չեմպիոն 64 կգ քաշային կարգում:

Փակման արարողությանը ներկա էին  Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Վլադիմիր Լուկաշենկոն: