Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`Իգոր Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, նույն օրը նախագահն ստորագրել է հրամանագիր Իգոր Գրիգորյանին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով: