Հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ նորագույն սպառազինության ընդգրկմամբ և մարտական կրակով

Սպայակազմի ղեկավարման հմտությունները կատարելագործելու, մարտական իրավիճակում գործողությունների հաջորդականությունը և զորքերի ղեկավարման խնդիրներն առավել հստակեցնելու նպատակով հունիսի 25-ից 27-ը 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ նորագույն սպառազինության ընդգրկմամբ և մարտական կրակով:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։