Հանգիստ թողեք երեխաներին․ արդեն 5-6 սեռ են հորինել․ Պուտինի պատասխանը Էլթոն Ջոնին

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը սխալվում է, մեղադրելով Ռուսաստանին երկերեսիանիության մեջ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկացրել է mk.ru կայքը։

Ռուսաստանում ԼԳԲՏ-ներին հանգիստ են վերաբերվում։ Իսկ Էլթոն Ջոնը տաղանդավոր երգիչ ու երաժիշտ է: Եվ Ռուսաստանում հաճույքով լսում են նրան, ասել է Պուտինը:

«Բայց նա սխալվում է․ Ռուսաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքն անաչառ է»:

ՌԴ-ն օրենք ունի անչափահասների շրջանում միասեռականության քարոզչության մասին՝ հիմնված այն բանի վրա, որ երեխաներին պետք է հնարավորություն տրվի հանգիստ մեծանալու, նոր միայն իրենք որոշեն, թե ով են ուզում դառնալ, նշել է նախագահը։

«Եկեք մարդուն հնարավորություն տանք մեծանալ, հետո որոշի, թե ով է ուզում դառնալ: Հանգիստ թողեք երեխաներին: Արդեն 5-6 սեռ են հորինել, ես արդեն չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ վերոնշյալ մարդիկ իրենց տեսակետն ագրեսիվ ձևով պարտադրում են մեծամասնությանը: ՌԴ նախագահն միաժամանակ առաջարկել է ավելի հանդուրժողական լինել միմյանց նկատմամբ:

Ավելի վաղ Էլթոն Ջոնը Պուտինին մեղադրել է երեսպաշտության մեջ, նշելով, որ նախագահի խոսքերն այն մասին, թե Ռուսաստանում ԼԳԲՏ ներկայացուցիչները «խնդիրներ չունեն» և նրանց լավ են վերաբերվում, իրեն հուսահատություն են պատճառել։ Ապա հավելել, որ իր մասին «Rocketman» ֆիլմը Ռուսաստանի Դաշնությունում գրաքննության է ենթարկվել: