Առաջիկա օրերին սպասվում է զով, քամոտ և անձրևային եղանակ

Հայաստանի Հանրապետության շրջանների զգայի մասում հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-ին և 2-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ:

Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Հուլիսի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 28-ից հուլիսի 1-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: