ՀՀ վարչապետը Կարեն Միրզոյանին նշանակել է հատուկ հանձնարարություններով դեսպան

Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով`վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի՝ Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Կարեն Միրզոյանը Արցախի նախկին ԱԳ նախարարն է: