Արցախյան բանակցությունների ամբողջ գործընթացը վերադարձրեք մեր թողած շահեկան դիրքերին

Այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է. Մենք չենք հավատում, որ հնարավոր է մեկ ձեռքով բանակցել, իսկ մյուսով՝ կրակել: Շատ ճիշտ դիրոքորոշում է: Լիովին համաձայն եմ:

Հիմա հարցս: Արժե՞ր արդյոք մեկ տարուց ավելի դեգերել բանակցային գործընթացի ջունգլիներում, հեծանիվներ հորինել, խճճվել ու փակուղի մտնել, որ հետո բառացի կրկնել այն դիրքորոշումը, որը նախագահ Սերժ Սարգսյանը ձևակերպել էր դեռևս 2017 թվականի հոկտեմբերի 24-ին:

Ինքնահավան պարծենկոտությունը Արցախյան բանակցությունների հաջող ընթացքի համար ամենազորեղ զենքը չէ: Քանի որ Նիկոլ Փաշինյանի ասած բանակցությունների սեփական կետը այդպես էլ ոչ մի լավ բանի չբերեց, արագ վերադարձրեք ամբողջ գործընթացը մեր թողած շահեկան դիրքերին:

Եթե դեռ կարող եք:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է. Մենք չենք հավատում, որ հնարավոր է մեկ ձեռքով բանակցել, իսկ մյուսով՝…

Опубликовано Armen Ashotyan Четверг, 27 июня 2019 г.