Սպառողը կզգա՞ գազի գնի բարձրացում (տեսանյութ)

«Բանակցությունները դեռևս ընթանում են, որևէ նորություն այս պահին չկա»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով գազի գնի շուրջ բանակցություններին:

«Այսօր սահմանին Հայաստանի համար ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Պետությունն այդ հարցում որևիցե պարտք չի կուտակում»,- ասաց նա և նշեց, որ մշակվում է փաստաթուղթ՝ առաջիկա հինգ տարիների համար սահմանին Հայաստանին մատակարարվող գազի գնի որոշակի մոդել ունենալու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում