Արգավանդ-Ազատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով (տեսանյութ)

Հունիսի 27-ին՝ ժամը 13:28-ին, «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արգավանդ-Ազատաշեն ավտոճանապարհին գտնվող գազաբալոնի տեղադրման կետում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: