Ավտոբուսի ուղևորներից մեկին մեղադրանք է առաջադրվել․Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Վերին Լարս անցակետի վրացական հատվածում կանգնեցված ավտոբուսի վարորդի մասին։

«Հայտնում ենք, որ հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարս անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։

Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և վերոնշյալ գործի առնչությամբ հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,- նշված է հայտարարության մեջ։