«Ես շատ լավ զրույց կունենամ, իսկ թե ինչ կասեմ՝ ձեր գործը չէ»․ Թրամփի և Պուտինի հանդիպման օրը և ժամը հայտնի է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Օսակայում G20-ի գագաթնաժողովի ընթացքում կհանդիպեն, որը կկայանա հունիսի 28-ին՝ ժամը 14-ին: Այդ մասին տեղեկացրել է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել էր, որ Պուտինը և Թրամփն Օսակայում առանձին հանդիպում կանցկացնեն հունիսի 28-ին՝ օրվա երկրորդ կեսին:

Զրույցը կարող է տևել մոտ մեկ ժամ: Նրա խոսքով՝ ղեկավարներն իրենք են որոշում հանդիպման օրակարգը:

Մինչ այդ՝ Ճապոնիա մեկնելուց առաջ լրագրողների հետ հանդիպմանը Թրամփը ներկայացնելով Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից իր ակնկալիքների մասին, ասել է․«Ես շատ լավ զրույց կունենամ, իսկ թե ինչ կասեմ՝ ձեր գործը չէ»։