Հայրենիքը պաշտպանելուց խուսափած անձի թերարժեքության բարդո՞ւյթ, թե իդեա ֆիքս

Արցախի ինքնիշխանությունը և արցախցու ինքնորոշման իրավունքի գերակայությունը այն կարևորագույն գաղափարն է, որի շուրջ մենք 88-ին համախմբվեցինք ազգովի՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք: ԵՎ այս եռամիասնությամբ 25-տարի առաջ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում մենք հաղթեցինք: Եվ այսօր ՀՀ իշխանությունների կողմից ցանկացած միջամտություն, առավելևս քաղաքական պարտադրանք Արցախի իշխանության նկատմամբ, կարող է անվստահության դաշտ ձևավորել միջազգային հանրության շրջանում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացում, այն է՝ մեր հաղթանակի իրավական ամրագրման գործում: Շուրջ 30 տարի մեր պայքարի նպատակը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է ինչպես միջազգայնորեն, այնպես էլ Ադրբեջանի կողմից: Իշխանության ղեկին հայտնված Փաշինյանի պարբերական բնույթ կրող միջամտությունները Արցախի պետական գործերին, կողմնակալ հայտարարությունները, արցախցի-հայաստանցի հոգեբանական պատնեշի ստեղծումը, իր թիմակիցների կողմից պայքարի, հայրենիքի պաշտպանության գաղափարի արժեզրկմանն ուղղված քայլերը և անձամբ իր կողմից՝ հերոս գաղափարի արժեզրկումը, երկու իրողություն է փաստում.

Կամ իր մոտ իդեա ֆիքս է, կամ՝ հայրենիքը պաշտպանելուց խուսափած անձի թերարժեքության բարդույթ: Խնդիրն այն է, որ երկու դեպքում էլ մենք գործ ունենք մի իրողության հետ, որը ամենևին էլ մեր ազգային շահից չի բխում, և հարց է, թե ի՞նչ նպատակով է արվում. Ըստ իս, այս ամենը Արցախի հարցում «խաղաղության» վերջնական հանգրվանին հասնելու փաշինյանական յուրօրինակ մոդել է, որը թերևս կբավարարի բոլոր նրանց, ովքեր որևէ ընդհանրություն չունեն արցախյան պայքարի, ազգային արժեքների, հայ ժողովրդի միասնականության, ՀՀ և ԱՀ անվտանգության պաշտպանության, մեր պետական և ազգային շահերի հետ:

Ազատամարտիկ, ռազմական և հասարական գործիչ Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Արցախի ինքնիշխանությունը և արցախցու ինքնորոշման իրավունքի գերակայությունը այն կարևորագույն գաղափարն է, որի շուրջ մենք…

Опубликовано Գևորգ Գևորգյան — Gevorg Gevorgyan Вторник, 25 июня 2019 г.