Փաշինյանի նպատակն է զավթել դատական իշխանությունը, մեդիան և իշխանությունն Արցախում (տեսանյութ)

«Սահմանադրական Դատարանի նախագահի ինքնահռչակումը մի մարդու արկածախնդրություն չէր միայն, այլ լրատվամիջոցների ընդգրկմամբ հստակ մշակված պետական քաղաքականություն՝ սահմանադրական հեղաշրջման փորձ»։

Այսպես է գնահատում քաղաքագետ Աղասի Ենոքյանը Վահե Գրիգորյանի հայտնի «երդումից» հետո իշխանությունների ընտանիքին պատկանող լրատվամիջոցի, «Ազատություն» ռադիոկայանի և Հանրային ռադիոյի կողմից լուսաբանվող ինքնահռչակման իրավական «հիմնավորումները»։

Իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում Փաշինյանի և իշխանությունների երկու թևերի կողմից իրականացվող քաղաքականությունը դատական իշխանության, մեդիա դաշտի և Արցախի իշխանությունների նկատմամբ։

Ի՞նչ նոր մարտահրավերներ են նետված Հայաստանին և Արցախին, ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ապօրինությունները ի՞նչ նոր սպառնալիքներ են ստեղծել պատերազմի մեջ գտնվող Հայաստանում և Արցախում։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում