ԵԽԽՎ-ն սկսել է ռուսական պատվիրակության լիազորությունների բողոքարկման գործընթացը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն սկսել է ռուսական պատվիրակության լիազորությունների բողոքարկման գործընթացը՝ մի քանի ազգային պատվիրակությունների ներկայացուցիչների պահանջով։ Այս մասին տեղեկացրել է  «Եվրոպեյսկայա պրավդա»-ն:

Բողոքարկման գործընթացը նախաձեռնել է վրացի պատգամավոր նինո Գոգաձեն: Բողոքարկումն աջակցել են մոտ 50 պատգամավորներ:

Ուկրաինական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արևն առանձին բողոքարկել է ռուս պատվիրակների լիազորությունները՝ հիմնավորելով նրանով, որ ռուսական պատվիրակության կազմում կան պատգամավորներ, որոնք ընտրվել են բազմամանդատային ընտրական շրջանով, ներառյալ՝ Ղրիմի բնակիչների ձայները, և «այդ մարդկանց ընտրությունը Պետդումայում կասկածելի է»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ առնչությամբ որոշում կընդունվի վաղը՝ օրվա երկրորդ կեսին: