Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի տեղակալ

ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:

Այս մասին տեղեկացրել են ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։