Պուտինը հանձնարարել է փակել Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից դեպի Վրաստան: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նաև կարգադրել է կառավարությանն ապահովել Վրաստանի տարածքում գտնվող ռուսների վերադարձը:
Բացի դրանից, նախագահը հորդորել է տուրօպերատորներին՝ արգելքի ժամանակաընթացքում Ռուսաստանից Վրաստան ուղեգրեր չվաճառել: