Ռուսաստանը «տեղն է դնում» ՆԱՏՕ-ին և Զելենսկուն

Ուկրաինայի խնդիրների և ռուս-ուկրաինական հարաբերություններին հազվադեպ եմ անդրադառնում: Սակայն այն բանից հետո, երբ բոլորովին վերջերս Ուկրաինայի նախագահ դարձավ հեռուստատեսային ծաղրածու-շոումեն Վլադիմիր Զելենսկին, կարծում եմ, իմաստ ունի գոնե մեկ անգամ ուշադրություն դարձնել ռուս-ուկրաինական սահմաններին տիրող իրավիճակին։

Բանն այն է, որ մայիսի 20-ին Ուկրաինայի հակառուսական նացիստների աջակցությամբ «ելույթ ունեցավ» նաև ՆԱՏՕ-ն․ հավանական է, որ ակտիվացնելով ՆԱՏՕ-ին՝ ԱՄՆ-ի բարձրաստիճան ղեկավարները ցանկանում են աշխարհում ձևավորել մի այնպիսի մոտեցում, թե հակառուսականությունն ընդհանուր քաղաքական ուղի է ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրների համար:

Խոսքն այն մասին է, որ ՆԱՏՕ-ն պահանջել է, այո՛, պահանջել է Ռուսաստանից «դուրս գալ Ղրիմից» և նույնիսկ «վերադարձնել ՆԱՏՕ-ի ռազմակայանները» Ղրիմում: Իսկ վերջերս մի լեհ գեներալ սպառնաց, թե ՆԱՏՕ-ն միջուկային հարված կհասցնի Ռուսաստանին։ Եվ պատահական չէ, որ նույն օրը Ուկրաինան ռմբակոծեց Դոնեցկի մանկական հիվանդանոցներից մեկը…

Վստահ եմ, որ անգրագիտությունը, դիլետանտությունը և հիմարությունը, այնուամենայնիվ, պետք է ունենան որոշակի խելամտության սահմաններ: Նախ ինչպե՞ս եղավ, որ Ղրիմում գոյություն ունեցող ռազմական և ռազմածովային բազաները Ղրիմի թերակղզու`Ռուսաստանի հետ վերամիավորումից 5 տարի անց հանկարծակիորեն հռչակվեցին «ՆԱՏՕ-ի բազաներ»: Սա անհեթեթություն է, այնտեղ, ի հավելումն ռուսական ռազմածովային բազաների, որոնք հավանաբար հայտնի են դեռևս XVIII-րդ դարավերջից, եղել են միայն Ուկրաինայի բանակի և նավատորմի բազաները: Այդ բազաների զինվորներն ազնվորեն և առանց որևէ բողոքի հանձնվեցին, ոմանք անմիջապես ծառայության անցան Ռուսաստանի զինված ուժերում և ռազմածովային նավատորմում, իսկ ոմանք լքեցին Ղրիմը: Բայց ուկրաինական զինծառայողները հանձնվում էին հենց Ռուսաստանի բանակին և ռազմածովային նավատորմին, ոչ թե ՆԱՏՕ-ի: Երկրորդ, ունե՞ք ցանկություն և ուժ հարձակվել Ռուսաստանի վրա և խլել Ղրիմը: Բայց հետո չբողոքեք, որ ձեզ «անհամաչափ» պատասխանեն և ոչնչացնեն ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-պետությունները: Առայժմ պաշտոնական Կիևից ՆԱՏՕ-ի անկեղծ հիմարության կուտը կերավ միայն, իհարկե, Մոսկվայի «հավատարիմ եղբայրը»՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ես ոչինչ չեմ չափազանցում․մայիսի 20-ին Հյուսիսատլանտյան դաշինքի անունից Ռուսաստանին տարածքային պահանջներ ներկայացրեց անձամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, Մեծ Բրիտանիայի ավիացիայի գլխավոր մարշալ Ստյուարտ Փիչը:

Մոսկվան անկեղծորեն թքեց ՆԱՏՕ-ի վրա` ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին կոչ արեց ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին չզբաղվել քաղաքականություն բանեցնելով, սադրանքներով և ճանաչել թերակղզու բնակիչների ընտրությունը: Դե իսկ Կրեմլի վարչակազմի հավերժական «հավատարիմ լոլիկային եղբայրը»՝ Էրդողանը, որն այդպես էլ չի դարձել թուրքական սուլթան, կրկին սպառնաց «զբաղվել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանությամբ», չնայած Ղրիմի թաթարներն օգնության խնդրանքով չեն դիմել Անկարային: Ըստ երևույթին, Թուրքիայի նախագահին ոգևորել էին բրիտանական մարշալ Փիչի պահանջները։ Տարօրինակ է, որ Էրդողանը ուշադրություն չդարձրեց ռուսական ԱԳՆ-ի՝ Արևմուտքին ուղղված կոչին: Վստահ եմ, քանի որ Մոսկվայի պատասխանը նախատեսված էր ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար, այն ամբողջությամբ և անսահմանափակ կերպով վերաբերում է նաև Թուրքիային։ Հիշեցնեմ, որ Անկարան ՆԱՏՕ-ի ամենաակտիվ անդամն է և 1960-ականների վերջերից Թուրքիան հանդիսանում է Եվրամիության հետ ասոցացված երկիր:

Կարող է թվալ՝ ի՞նչ կապ ունեն այստեղ Զելենսկին և ռուս-ուկրաինական հարաբերությունները: Բանն այն է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահը, որը միաժամանակ կիսահանցավոր օլիգարխ Բենյայի (Իգորի) Կոլոմոյսկու հերթական դրածոն է, հավանաբար ոգևորվեց բրիտանական ավիացիայի մարշալ Փիչի հանրային հիմարությունից: Եվ մայիսի 23-ին Կիևում, «IFORUM-2019» ֆորումում՝ իր ելույթից առաջ, լրագրողներին հայտարարեց, որ չի պատրաստվում «բանակցել Ռուսաստանի հետ», ի դեպ, Ռուսաստանին մի քանի անգամ անվանելով «ագրեսոր»: Զարմանալի է, բայց փաստ՝ Զելենսկին, ինչպես և իրեն նախորդող Պորոշենկո-Վալցմանը, ազգությամբ ուկրաինացի չեն: Ինչպես և նրա անդրկուլիսյան սեփականատերերը՝ Բենյայի Կոլոմոյսկու տեսակով: Եվ ահա մի քանի տարի շարունակ ոչուկրաինացիները «որոշում են», արդյոք Ուկրաինան պե՞տք է բանակցի Ռուսաստանի հետ, թե ոչ: Այնպես որ, Աստված չանի, որ մեր երկրում՝ Հայաստանում ևս ստեղծվի նման խայտառակ իրավիճակ, ինչը տեղի է ունենում Ուկրաինայում՝ 2014 թվականի փետրվարից ի վեր, երբ օտարերկրացիները կամ այլազգիները որոշում են այդ ժողովրդի փոխարեն, թե ո՞ւմ հետ նա պետք է համագործակցի, ո՞ւմ հետ պայքարի և այլն: Ոչուկրաինացի Զելենսկին նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս անդրադարձել է Նովոռուսիայի, Ղրիմի թեմային: Ուկրաինայի նախագահ հայտարարվելուց հետո Զելենսկին հաստատեց, որ իրեն խաղաղություն է պետք Նովոռուսիայում։ Բայց մայիսի 20-ից հետո առաջին իսկ հայտարարության մեջ լուրջ «բացթողում» կար, և ես վստահ եմ, որ մեղավորը բրիտանացի Փինչն է, ով Ռուսաստանին ուղղված իր «պահանջներով» ակնհայտորեն խառնաշփոթ է առաջացրել Զելենսկու ուղեղում։

Կրեմլը դեռ սառնասրտորեն է արձագանքում: Մայիսի 24-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցերին, չբացառեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը, սակայն հայտարարեց Մոսկվայի պայմանների մասին: «Այս խնդիրները քննարկվում են: Այնուամենայնիվ, նման հանդիպումը պահանջում է նախապատրաստում և Ուկրաինայում համապատասխան թիմի ձևավորման հետ կապված բոլոր գործընթացների ավարտում: Այժմ պետք է համբերատար լինենք, սպասենք մինչև ձևավորվի Ուկրաինայի կողմի մոտեցումը»,- հայտարարեց Պեսկովը: «Եվ երբ մենք հասկանանք, թե որքանով է ուկրաինական կողմը պատրաստ հետևել Մինսկի համաձայնագրերին, որոնց ոչայլընտրանքայնության մասին եռակողմ ձևաչափում խոսել են Պուտինը, Մերկելը և Մակրոնը, դրանից հետո օրակարգում կարող է դրվել «Նորմանդիայի գագաթնաժողովը»:

Նրա խոսքերով, Ռուսաստանը պատրաստ է մասնակցել նման գագաթնաժողովին:

««Նորմանդական գործընթացը» այլընտրանքային չէ, և դա եռակողմ զրույցի ընթացքում հաստատեց նախագահ Պուտինը։ Սակայն, իհարկե, ոչ ոք «հանդիպում՝ հանուն հանդիպման» կողմնակից չէ․ որոշակի տնային աշխատանք պետք է կատարվի, ինչպես նաև աշխատանք՝ կապված Ուկրաինայում քաղաքական աշխարհայացքի և Զելենսկու թիմի ձևավորման հետ»,- ընդգծել է Պեսկովը:

Կրեմլի արձագանքը միայն արտաքինից է փափուկ: Իրականում այն շատ նման է Ռուսաստանի ԱԳՆ կողմից ՆԱՏՕ-ին ուղղված՝ սադրանքներով չզբաղվելու կոչին։ Ինչպես Բրյուսելում, նաև Կիևում «կմարսեն» Մոսկվայի «փափուկ կարծրությունը»․ այդ ամենը կտեսնենք ամենամոտ ապագայում:

Սերգեյ Շաքարյանց