«Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է ԲԴԽ անդամի թեկնածուին

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Վիգեն Քոչարյանին:

ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի հունիսի 21-ի երրորդ նիստում»,-նշված է հայտարարության մեջ: